Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սպիտակ տունը պատրաստվում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

Սպիտակ տունը պատրաստվում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
03.02.2017 | 17:52

ԱՄՆ մամուլը գրում է, որ Սպիտակ տունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ բալիստիկ հրթիռների փորձարկման համար:


Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու տասնյակ իրանցիներ, կազմակերպություններ ու կառավարական գործակալություններ կարող են պատժի ենթարկվել: Ըստ Reuters-ի՝ «զրո հանդուրժողականություն» կցուցաբերվի միջուկային համաձայնագրի յուրաքանչյուր խախտման դեպքում:

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ